Թերթը գրում է, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից 2012 թվականի հունվարի 31-ին ընդունած «ԿԸՀ-ում լրագրողների հավատարմագրման կարգը սահմանելու մասինե թիվ 18-Ն որոշումը մտահոգել է լրագրողական համքարությանը: «Խոսքը սույն որոշման 9-րդ եւ 11-րդ կետերում սահմանված այն ձեւակերպումների մասին է, ըստ որոնց՝ լրագրողի հավատարմագրումը մերժվում (9-րդ հոդված) եւ կամ դադարեցվում (11-րդ հոդված), եթե լրագրողն «անգործունակ կամսահմանափակ գործունակ է ճանաչվել դատականկարգովե, եթե «դատապարտվել է դիտավորյալհանցագործության համար, եւ նրադատվածությունը մարված կամ հանված չէե, եթե «նա տարածել է ընտրական հանձնաժողովների (պաշտոնատար անձանց) գործունեության մասինայնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, ինչը հաստատվել է դատարանի վճռով»:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը չի չբացառում, որ այս կարգը կարող է վերանայվել. «Ինձ համար մի քիչ արտառոց է, որ այս որոշումը նման արձագանքների արժանացավ, որովհետեւ այդ որոշման մեջ ամրագրված դատողությունները գուցե ոմանց համար նոր հայտնություն էին, բայց դրանք նոր բան չէին: Այդ բոլոր կանոնակարգումները կային 2004-ին ընդունված որոշման մեջ, որը գործել է մինչեւ 2011 թվականը, բայց երբեւէ նման արձագանք չի եղել: Ավելին, այն դրույթները, որոնք ամրագրված են, որոնք հիշատակվում են, դրանցով երբեւէ լրագրողի իրավունքի սահմանափակում չի եղել, որովհետեւ այդ նորմերը երբեք չէին գործադրվել, եւ դրանցով պայմանավորված՝ որեւէ մեկի իրավունքի սահմանափակում ընդհանրապես տեղի չի ունեցել, մերժման որեւէ դեպք՝ նշված նորմերի հիշատակմամբ, չկաե»:
ԿԸՀ նախագահը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ հավատարմագրումը կատարվում է բացառապես ԿԸՀ նիստերին մասնակցելու համար, իսկ ահա ընտրությունների ժամանակ ընտրատարածքներում եւ տեղամասերում լրագրողի մուտքն ազատ է, եւ նրանց որեւէ իրավունք ԿԸՀ-ում հավատարմագրված լինել-չլինելով չի կարող սահմանափակվել: «Բավարար է՝ լրագրողը գնա ընտրատեղամաս, ներկայացնիիր լրագրողի վկայականը, եւ դա արդեն բավարար հիմք է, որպեսզի նա լիարժեք կերպով մտնիտեղամաս եւ իրականացնի լրագրողի իր իրավունքները»,- պնդեց ԿԸՀ նախագահը:
Նա նաեւ հավելեց, թե կոնկրետ այս խնդրի հետ կապված մամուլի էջերում հնչած մտահոգությանը ԿԸՀ-ում էլ են ծանոթ. «Մենք ինքներս էլ առավոտյան քննարկում ունեցել ենք, եւ, համենայնդեպս, հնչեցված մտահոգությունը մեկ անգամ եւս քննության առարկա կդարձնենք: Ես կարծում եմ՝ շատ մոտ ապագայում ԿԸՀ-ն իր որոշակի վերաբերմունքն այդ հարցի վերաբերյալ կներկայացնի, որպեսզի այդմտահոգություններն ընդհանրապես վերանան, թեեւ ԿԸՀ որոշումը երբեւէ եւ որեւէ հետին միտք չիհետապնդել»,- գրում է «Առավոտ»-ը:




























