Հունաստանի մայրաքաղաքում դեկտեմբերի 1-2 ը կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Աթենք:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, Նախարարների խորհրդի շրջանակներում նախարար Նալբանդյանը կունենա նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ:

Հիշեցնենք, որ այս այցելության ընթացքում նախատեսված է Է. Նալբանդյանի հանդիպումը իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ: Մինչ այդ, նոյեմբերի 22-ին հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը: Այդ հանդիպմանը մասնակցել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնցից Բեռնար Ֆասիեն հայտարարել է, թե կարեւոր առաջընթաց է արձանագրվել ԼՂ բանակցային գործընթացում: