Մարտի 8-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում իրար են բախվել «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը եւ «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետեւանքով «ՎԱԶ-21074» վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնում են, որ դեպքի կապակցությամբ կատարվում է քննություն:

Նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Արմավիր-Հայկավան ճանապարհի 8-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-24» եւ «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետեւանքով վերջին ավտոմեքենայի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ժամը 21.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մաշտոցի եւ Նարեկացու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Սեատ» եւ «ՎԱԶ-2111-11001» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով վերջին ավտոմեքենայի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով էլ կատարվում է քննություն: