Ստամբուլի Այա Սոֆիայի հրապարակում, մարտի 8-ին մերկացած բողոքի ակցիա իրականացնելու ժամանակ ձերբակալված ուկրաինական Femen շարժման ակտիվիստուհիներին արտաքսել են Թուրքիայից:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` ձերբակալված ուկրաինացի ակտիվիստուհիները տեղափոխվել էին օտարերկրացիների հետ հարցերով զբաղվող ոստիկանականն բաժանմունք: Այստեղից է Femen-ի ակտիվիստուհիներին ոստիկանների հսկողության ներքո տեղափոխել են օդանավակայան` արտաքսլով նրանց Թուրքիայից:  Օդանավակայանում Femen-ի անդամները փորձել են կրկին ակցիա իրականացնել` հանելով շորերը, սակայն ոստիկանությունն արագ կանխել է:

Նշենք, որ Femen-ի անդամները Ստամբուլ էին ժամանել ներքնաշորեր արտադրող մի թուրքական ընկերության հրավերով: Ստամբուլում Femen-ի անդամները հայտարարել են, թե իրենց գլխավոր նպատակը կանանց իրավունքների պաշտպանությունն է եւ իրենք թուրք կանանց իրենց կրծքով են պաշտպանելու։

Femen-ի անդամներից Ալեքսանդրա Շեւչենկոն հույս է հայտնել, թե թուրք կանայք էլ Femen խմբեր կստեղծեն եւ բողոքի գործողություններ կիրականացնեն։