Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում,այսօր` մարտի 10-ին,13.00-ի սահմաններում «Լինքոլն նավիգատոր» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենային, ինչի արդյունքում «ՎԱԶ-2106»-ի վարորդ 57-ամյա Վարդգես Սիմանյանը եւ ուղեւոր 42-ամյա Մարինա Սուքիասյանը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից:
Բժշկական կենտրոնից նշեցին նաեւ, որ, բարեբախտաբար, տուժողների կյանքին վտանգ չի սպառնում:




























