Երեւանում, մարտի 11-ին, ժամը 18.44-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կուրղինյան փողոցի թիվ 23 շենքին հարակից Դալմայի այգիներում:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.13-ին, մարվել` 19.16-ին: Այրվել է մեկ ծառ:



























