Երեւանում, մարտի 11-ին, ժամը 18.17-ին «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Օրբելի փողոցի 4-րդ շենքի թիվ 35 բնակարանի բնակչուհին չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» ծառայության աշխատակիցները:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ խոհանոցի հատակին հայտնաբերել 76-ամյա Ջ. Միսակյանին, ում կոնքոսկրի կոտրվածքով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: