Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը տոկոսային հարաբերակցությամբ ամենաշատն է մեկնել գործուղումների:

ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը հրապարակել 2009 թ. ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումների թիվն` ըստ խմբակցությունների: Ըստ այդմ, 64 պատգամավորներից կազմված ՀՀԿ խմբակցության գործուղումների ընդհանուր թիվը կազմում է 53 (82.8 տոկոս), 25 պատգամավոր ունեցող ԲՀԿ խմբակցությանը` 23 (92 տոկոս), 16 պատգամավորներից կազմված ՀՅԴ խմբակցությանը` 22 (137,5 տոկոս), 8 պատգամավորներից կազմված ՕԵԿ խմբակցությանը` 13 (162,5 տոկոս), 7 պատգամավորներից կազմված «Ժառանգություն» խմբակցությանը` 23 (328,5 տոկոս):