Թերթը գրում է, որ իր տեղեկություններով ՀՀԿ-ում որոշել են համամասնական ցուցակի «քննարկումն եւ հաստատումը» վերապահել նորընտիր ԳՄ-ին: «Հավանական է, որ հենց այս շաբաթ էլ ՀՀԿ-ն իր ԳՄ նիստում անդրադառնա այդ հարցին եւ ամենաուշը հաջորդ շաբաթ այն հրապարակի: ԱԺ ՀՀԿ խմնակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ցուցակը կհրապարակեն առաջիկայում: Սակայն նա չկոնկրետացրեց, թե երբ: «Սահմանված ժամկետ կա, այդ ժամկետում կներկայացնենք: Համենայնդեպս, դեռ ժամանակ կա: Առաջադրումները նոր են սկսվել»,- ասաց նա»,- գրում է «Ժողովուրդ»-ը:
«Ժողովուրդ». ՀՀԿ-ն նորընտիր ԳՄ-ին է վերապահել համամասնական ցուցակի «քննարկումն
Հասանելի է
englishՏեղադրություն



























