Առանց ԱՊՊԱ կտրոնի կամ ԱՊՊԱ գործող պայմանագրի ավտոտրանսպորտային միջոցները չպետք է հաշվառվեն: Այս առաջարկության հեղինակը ՀՀ ոստիկանությունն է, որը կառավարության մարտի 15-ի նիստի օրակարգ է ներկայացրել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու առաջարկ:

Գործող օրենքով` եթե ավտոմեքենան ներկայացվում է հաշվառման առանց ԱՊՊԱ կտրոնի, ապա ոստիկանությունը պետք է հարուցի վարչական վարույթ ու նշանակի տուգանքներ: Սակայն, ըստ ոստիկանության ներկայացրած տեղեկանքի, վարչական պատասխանատվություն ենթարկելու գործընթացը պահանջում է երկար ժամանակ, որը էապես  ազդում է ոստիկանական ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների որակի վրա` վերջիններիս ծանրաբեռնելով ավելորդ գործառույթներով:

Առաջարկի իմաստն այն է, որ ԱՊՊԱ կտրոն չունենալը պետք է բացահայտվի տեղեկատվական համակարգի միջոցով, այլ ոչ թե հաշվառման-գրանցման ընթացքում: Իսկ ԱՊՊԱ կտրոն չներկայացնելու դեպքում պարզապես հաշվառում չի իրականացվի: