Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը նոյեմբերի 30-ին ընդունել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Կովկասյան գործերի եւ տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Իթըն Գոլդրիչին եւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան քաղաքական-տնտեսական բաժնի առաջին քարտուղար Դանիել Հասթինգսին:
Հայաստանի ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հյուրերի խնդրանքով ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը ներկայացրել է ԱԺ կառուցվածքը, ծանոթացրել օրենսդրական ու վերահսկողական գործառույթներին, խորհրդարանի ձեւավորման կարգին, ԱԺ-ում քաղաքական ուժերի ներգրավվածությանը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, առանց նախապայմանների արձանագրությունների վավերացման գործընթացին, ինչպես նաեւ ՀԿ-ներին վերաբերող օրենսդրությանն առնչվող հարցեր:




























