Թերթն իր  թեթեւ հումոր բաժնում գրում է, որ ասում են` մեր բոլոր երգիչ-երգչուհիները, աստղ-աստղիկները դառնալու են իշխանական համամասնական ցուցակների զարդուզարդարանքը` նայողի արմանք-զարմանքն առաջացնելով քարոզարշավին, քանի որ տարիներով մեր էկրաններին այս կերպարները որպես հասարակության սերուցք ներկայացնելիս (եւ իսկական սերուցքին դուրս մղելիս) մեր «տելեշնիկները» կարգին քրտնել են ապագա որակյալ խորհրդարանի հերթափոխ պատրաստելու համար, հո նրանց ջանքերն ի դերեւ չե՞ն ելնելու: «Շուշանն, օրինակ, Աժ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ կլինի` ո՞ւմ վերջը, որ մի հատ երգի «Ես մի զարկն եմ քո բազկի», պատգամավորները մշակութային նոկաուտ կստանան ու կքվեարկեն անգամ սեփական մոր դեմ ուղղված նախագծին կողմ, դե ՀՀԿ մտնելն էր պակասում, էն էլ մտավ:

Բայց էդ դեպքում պետք է Սոս Պետրոսյան-կրտսերին (Սոս Պետրոսյանը, կարծում ենք, չի նեղանա) նույնպես ՀՀԿ կամ ԲՀԿ ցուցակ մտցնել, քանի որ ընտրողներին հիպնոսելու հարկ եւս կլինի եւ քարոզարշավի ընթացքում, ու հատկապես` ապագա խորհրդարանի քվեարկության կոճակները սեղմելու պահով: Ասում են` նաեւ Աժ դահլիճն այս ընթացքում մի լավ վերակառուցվելու է` այստեղ պոդիում եւ փոքրիկ բեմ են տեղադրելու նախագահության հետեւի ազատ տարածքն օգտագործելով, քանի որ քվեարկությունների ժամանակ Աժ դահլիճ կանչվող պատգամավորներին` երգիչ-մոդել-հաղորդավար պատգամավորների փոքրիկ շոուներ են խոստացվում, քվեարկության դիմաց որպես բարտեր:

Դե, իսկ քանի որ բռնցքամարտի, ծանրամարտի ու նույնիսկ շախմատի աշխարհի չեմպիոններ են լինելու «առաջադրում եւ ինքնաբացարկ` փողի դիմաց» հնարքից: Այն է` օլիգարխի դիմաց մեծամասնականով առաջադրվում ես, հետո վերջին պահին, նրան բավական «քցելով» (գները տատանվում են 25-ից 100 հազար դոլարի սահմաններում, տե´ղն է նրանց, չեն աղքատանա)` համ օլիգարխին ես օժտում լուսապսակով` իբր այլընտրանք ունեցող թեկնածու է, համ էլ սուսուփուս օգտվում ես Օստապ Իբրահիմովիչի ասած փող աշխատելու 500 «ազնիվ» եղանակներից մեկից: Ուշ երեկոյան էլ հայտնի դարձավ, որ 2-րդ ընտրատարածքում առաջադրվել է գործարար Ալբերտ Սարգսյանը, իսկ 19-րդում` գեներալ Սեյրան Սարոյանը: Հապա՞: Էսօր-վաղը հայտնի կլինի ընտրացուցակային կլոունադայի ողջ համալիրը`կխոսենք»,- գրում է «Ազգ»-ը: