Այսօր աշխարհի մոտ 50 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում եւ Արցախում, «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի օրն է: Ավելի քան 36 000 հայ աշակերտներ, աշխարհի 6 միլիոն հասակակիցների հետ միասին, այսօր լուծում են նույն հետաքրքիր մաթեմատիկական խնդիրները:

Արդեն չորրորդ տարին է, ինչ Հայաստանում «Այբ» կրթական հիմնադրամի ջանքերով անցկացվում է աշխարհի ամենասիրված դպրոցական «Կենգուրու» մրցույթը: Մրցույթին այս տարի մասնակցում են 36 000 երեխաներ Հայաստանի եւ Արցախի մոտ 900 դպրոցներից:

Մրցույթը մեկնարկում է դպրոցներում 12:00-14:00 հատվածում:

«Այբ» կրթական հիմնադրամի եւ «Կենգուրու» ծրագրի աշխատակիցները կլինեն հետեւյալ դպրոցներում. Բ. Ժամկոչյանի անվ. թիվ 119 ավագ դպրոց

Նախատեսվում է միջոցառում Էրեբունի, Տիգրան Մեծի պող. 64 Ն. Զարյանի անվ. թիվ 130 հիմնական դպրոց Արաբկիր, Հ. Հակոբյանի փող., 3-րդ նրբ. Գ. Զոհրապի անվ. թիվ 43 ավագ դպրոց Էրեբունի, Նոր-Արեշ, 9-րդ փող., 54 շենք Ալ. Պուշկինի անվ. թիվ 8 հիմնական դպրոց Կենտրոն, Մոսկովյան փող. 17

«Այբ» ավագ դպրոց Քանաքեռ-Զեյթուն, Թբիլիսյան խճ. 11/11

Նշենք, որ «Կենգուրուն» տրամաբանական եւ հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է շուրջ 50 երկրում` մոտ 6 միլիոն դպրոցականների մասնակցությամբ:

«Կենգուրուին» մասնակցում են 3-11-րդ դասարանցի բոլոր ցանկացողները` անկախ մաթեմատիկական ունակություններից կամ առաջադիմությունից: Մրցույթի նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել մաթեմատիկայի հանդեպ եւ մաթեմատիկան առավել գրավիչ ու սիրելի դարձնել երեխաների համար: Հայաստանում մրցույթն անցկացվում է արդեն չորրորդ տարին է: Բոլոր մասնակիցների պատասխանները ստուգվում են հատուկ համակարգչային ծրագրի օգնությամբ: