Մարտի 16-ին, ժամը 10.00-ին, Արագածոտնի մարզպետարանում տեղի կունենա մարտի 7-ին Արագածոտնի մարզում վատառողջ մարդուն օգնության հասած եւ նրան ձյան միջով շուրջ 4 կիլոմետր պատգարակով մինչեւ շտապօգնության մեքենա հասցրած հրշեջ-փրկարարների պարգեւատրման արարողությունը։
ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարգեւատրմանը ներկա կլինեն Արտակարգ իրավիճակների նախարարը եւ Արագածոտնի մարզպետը։
Միջոցառման ընթացքում Արագածոտնի մարզային փրկարարական վարչությանը կհանձնվի «ՈւՐԱԼ» մակնիշի ամենագնաց ավտոմեքենա։



























