Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Էլիո դի Ռուպոյին` Շվեյցարիայի Սիեռ քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։
Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Խորապես ցավում եմ Շվեյցարիայի Սիեռ քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որին զոհ դարձան 28 բելգիացիներ:
Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Բելգիայի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին` մաղթելով ուժ և համբերություն այս դժվարին պահին»։




























