Երեւանում, մարտի 15-ին, ժամը 10.35-ին Երեւանի փրկարարական վարչության Ավանի բաժնի պետ Հ. Հարությունյանից տեղեկություն է ստացվել, որ Իսահակյան թաղամասի թիվ 3/1 շենքից երկաթբետոնե կոնստրուկցիոն տարր է կախվել եւ առկա է ընկնելու վտանգ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայուունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Տեղում պարզվել է, որ շենքի 7-րդ եւ 8-րդ հարկերի միջեւ գտնվող բետոնե ծաղկանոցը թեքվել է եւ վտանգ է ներկայացնում հետիոտների համար:

Փրկարարներն ապամոնտաժել են բետոնե կոնստրուկցիան` չեզոքացնելով վտանգը: