Հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում, մարտի 15-ի երեկոյան հաղորդում է ստացվել, որ ուղեղի ցնցումով իրենց մոտ է տեղափոխվել 6-ամյա մի տղա:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին երեխայի հայրը հայտնել է, որ տան լոգարանից դուրս գալիս որդին վայր է ընկել, գլուխը խփել հատակին ու տեղափոխվել հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ նա թունավորվել է շմոլ գազից:
Կատարվում է հետաքննություն:



























