Աֆղանստանի մայրաքաղաքում թուրք զինվորականներին տեղափոխող ուղղաթիռը դեռեւս անհայտ պատճառներով վայր է ընկել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը հաստատել է, որ Քաբուլում ուղղաթիռի վթարի հետեւանքով թուրք զինվորականներ են մահացել, սակայն կոնկրետ թվեր չի հայտնել։
Արտասահմանյան գործակալությունները մահացած թուրք զինվորականների թվի վերաբերյալ տարբեր թվեր են նշում՝ 5-ից 10 հոգի։



























