Մեծամոր-Արմավիր ճանապարհի 3-րդ կմ-ին, մարտի 16-ին, ժամը 23.25-ի սահմաններում, «Աուդի Ա-6» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել կանգառի շինության քարե պատին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդն ու երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























