Թերթը գրում է, որ  արդեն տեղեկացրել է, որ Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում պայքարելու են ՀՀԿ անդամ Հակոբ Հակոբյանը եւ ոչ ՀՀԿ-ական Սեյրան Սարոյանը, ում էլ սատարում է իշխող կուսակցությունը: «Այս ընտրատարածքում ոչ պաշտոնապես մեկնարկած ընտրապայքարը հետաքրքիր փուլ է մտնում եւ արտառոց դրսեւորումներ ունենում: Սեյրան Սարոյանի ենթակաները շտաբում եղած մի խոսակցության ժամանակ շեֆին տեղեկացրել են, որ տեղացի ընտրողները դեռ հիշում են եւ տպավորված են Հակոբ Հակոբյանի` ժամանակին բաժանած օգնություններով, որոնցից մեկն էլ հանգուցյալների ընտանիքներին տրամադրված ֆինանսական աջակցությունն էր: Ասում են` պաշտոնաթող գեներալը երկար մտածելուց հետո իր ենթականերին պատվիրել է. «Այ տղա, գնացեք մի մեռել գտեք, մենք էլ փող-մող տանք: Թե չէ` զահլես տարաք»,- գրում է «Առավոտ»-ը: