Apple  ընկերության նոր iPad –ից արդեն դժգոհություններ կան: Վաճառքից մի քանի օր անց ընկերությունը բողոքների հոսք է ստացել նոր iPad-ի «երջանիկ» սեփականատերերից: Մասնավորապես նրանք բողոքում են, որ այն տաքանալուց անջատվում է: 

Նույնիսկ գնորդներից մեկն ասել է, թե իր iPad-ը օրվա մեջ 4 անգամ անջատվում է:

Ինչպես հաղորդում է Tweakers.net-ը, անցկացված թեստի արդյունքում երրորդ սերնդի  iPad -ի աշխատանքային ջերմաստիճանը հասել է 33,6 °C-ի, ինչը 18,7% -ով ավելի է iPad 2-ի ջերմաստիճանից (28,3 °C):

Apple ընկերությունում իրավիճակը դեռ որեւէ կերպ չեն մեկնաբանում: