Թերթը գրում է, որ իր տեղեկություններով քրեական գործ է հարուցվել ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Գուրգեն Գաբրիելյանի (Գել) տեղակալներից մեկի դեմ` խոշոր ծավալով զենք-զինամթերք վաճառելու մեղադրանքով: «Ինֆորմացիան Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից փորձում ենք ճշտել դեռեւս նախորդ շաբաթվա սկզբից, սակայն` ապարդյուն: Հատուկ քննչական ծառայությունից էլ, սակայն, հայտնեցին, թե նման գործ իրենց մոտ չկա», - գրում է «Երկիր»-ը:



























