Չկարգավորված արհեստական բեղմնավորումը կարող է ազգային վտանգ ներկայացնել: Այդ մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՅԴ խմբակցությունից Արծվիկ Մինասյանը: Նա հիշեցրեց, որ Հայաստանում գործում է «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրաունքների մասին» օրենքը, սակայն այն չի կարգավորում արտերկրից սեռաբջիջների ներմուծման կարգը:
ԱԺ դահլիճում առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի բացակայության պայմաններում` հարցին պատասխանեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նա հիշեցրեց, որ հանրապետությունում առկա են փոխնակ մայրության եւ արհեստական բեղմնավորման նախադեպեր, որոնք օրենսդրական բարդություններ չեն վերհանել: «Օրենքը կանոնակարգում է այդ ոլորտը. տեխնիկական հարցերին ավելի ստույգ պատասխան կտա առողջապահության նախարարը», - ավելացրեց Հ. Թովմասյանը:




























