Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ընդգրկված չէ Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն` անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, թե Շավարշ Քոչարյանն ընդգրկված է ՀՀԿ ընտրացուցակում:
Նշենք, որ ցուցակի նախնական տարբերակում Շ Քոչարյանն իսկապես եղել է 76-րդ հորիզոնականում, սակայն այժմ նրան փոխարինելու է սոցապ փոխնախարար Արտեմ Ասատրյանը:
Այսօր` մարտի 21-ին, կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում, մի քանի «սիմվոլիկ» փոփոխություններ են կատարվել ՀՀԿ համամասնական ցուցակի վերջին հորիզոնականներում, մասնավորապես` մարդիկ, ովքեր վերջին 5 տարում Հայաստանում չեն եղել, փոխարինվել են այլ մարդկանցով:




























