Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանի տնից մարտի 20-ին ժամը 19.00-ի սահմաններում կատարվել է գողություն: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի իրազեկ աղբյուրները: Նրանց փոխանցմամբ` Ռիմա Վարժապետյանի Արաբկիր համայնքում գտնվող բնակարանից տարել են ոսկյա զարդեր:

Մեր ունեցած այս տեղեկատվությունը հաստատեցին Ոստիկանության մամուլի ծառայությունում: Նրանց փոխանցմամբ` հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: