Հայաստանի ոստիկանությունը հայտնում է, որ մարտի 24-ին Երեւան քաղաքի Հանրապետության հրապարակում անցկացվելիք միջոցառման՝ Չինաստանի ժողովրդական հանրապետությունից ներկրված 249 ավտոբուսների հանձնման եւ ընդունման պաշտոնական արարողության կապակցությամբ, ժամը 08.00-ից մինչեւ ժամը 12.00-ն հրապարակ մտնող ճանապարհները տրանսպորտային միջոցների համար փակ են լինելու:
Ոստիկանները հայցել են մեր համաքաղաքացիների ներողամտությունը:



























