Հայաստանի մշակութային տարածքների ճանաչման չափորոշիչների համաձայն, մշակութային տարածք է ճանաչվել Վայոց ձորի մարզի Արենի (նախկինում Արփա) գյուղը` տեղակայված Արփա գետի ստորին հոսանքի երկու կողմերում: Այնտեղ հայտնաբերվել է աշխարհում մինչ այժմ հայտնի ամե¬նա¬հին գինեգործարանը` գինու արտադրամաս, որը թվագրվում է մ.թ.ա. 4000 թվականների սահմաններում:

Արենի գյուղի տարածքում են գտնվում ՀՀ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում գրանցված 28 հուշարձաններ` հնա¬վայ¬րեր, ավերված գյուղատեղիներ, խաչքարեր, քարայրներ` Մագիլի եւ Թռչուն¬ների քարանձավները, ինչպես նաեւ Նորավանքի վանական համա¬լիրը: Նախկին Արենի բնակատեղին գտնվել է այժմյան գյուղից կես կմ հյու¬սիս` բլրի վրա, որտեղ մինչ օրս կանգուն է Մոմիկ ճարտարապետի կողմից 1321 թ. կառուց¬ված սուրբ Աստվածածին եկեղեցին:

Մշակութային տարածք է ճանաչվել նաեւ Շիրակի մարզի  Գյումրի քաղաքը:

Գյումրին այն եզակի բնակավայրն է, որտեղ այսօր էլ ակտիվ կենցաղավարում են գրեթե բոլոր ավանդական արհեստները:  Քաղաքը նախախորհրդային շրջանում համարվել է Կովկասի արհես¬տա¬¬գործական կենտրոններից մեկը, որտեղ արհեստավորների թիվը կազ¬մել է ավելի քան 5 հազար մարդ: Առանձնապես տարածված էին շինարա¬րական, մետաղամշակման արհեստները, ատաղձագործությունը, քարտա¬շությունը, որմնադիրությունը, պղնձագործությունը, դարբնությունը, ոսկեր¬չությունը, անագագործությունը, արծաթագործությունը, կահույքագոր¬ծու¬թյունը եւ այլն: Հատկապես արվեստի մակարդակի էր բարձրացված գեղար¬վեստական մետաղամշակությունն ու քարի փորագրությունը: Կումայրին որպես բնակատեղի գոյություն ունի ավելի քան երկուսուկես հա¬զարամյակ, որը հաստատվում է հնագիտական պեղումներից հայտնա¬բերված նյութական մշակույթի հարուստ մնացորդներով եւ այլ արժեքավոր նյութերով: Գտնվել են բրոնզե իրեր (մ.թ.ա. 3-րդ հազարամյակ), երկաթե ապա¬րանջաններ եւ դանակներ (մ.թ.ա. 10-9-րդ դդ.), ուշ բրոնզե եւ վաղ երկաթե դարի աշխատանքի գործիքներ ու զենքեր, երկաթի ձուլման արհեստանոցի հետքեր (մ.թ.ա. 10-9-րդ դդ.), բրոնզե զարդեր, կացին, կավե եւ քարե իրեր, դամ¬բարաններ, բրոնզալարերից մատանիներ, ալիքավոր, գծավոր, կետազարդ նախշերով, սեւ, փայլեցված, ինչպես եւ կոպիտ կավամաններ, գավաթներ, թասեր, կճուճներ եւ այլն:

Ներկայումս Գյումրի քաղաքի տարածքում են գտնվում ՀՀ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում գրանցված 1023 հուշարձաններ` XIX դարի ընթացքում կազմավորված փողոցային ցանցը, բնակելի, հասարակական, արդյունաբերական, ռազմապաշտպանական, պաշտամունքային եւ այլ նշանակության շենքեր ու շինություններ: