Ապրիլի 11-12-ին Երեւան կայցելի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը` գնահատելու նախընտրական արշավի իրավիճակը:
Պատվիրակության կազմում ընդգրկված են ԵԽԽՎ երեք անդամներ, որոնք հանդիպելու են հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, խորհրդարանի նախագահ Սամվել Նիկոյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, նաեւ ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ:
Պատվիրակությունը կհանդիպի նաեւ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, դիվանագետների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Պատվիրակության կազմում ներկայացուցիչներ են Մեծ Բրիտանիայից եւ Լեհաստանից: Այցի արդյունքում նրանք նախնական գնահատական են ներկայացնելու:




























