Հայաստանի ֆինանսական շուկայում շարունակվում է ամերիկյան դոլարի փոխարժեքի սրընթաց անկումը: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հուլիսի 25-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407.79 դրամ` երեկվա համեմատ իջնելով 0.29%-ով կամ 1.19 կետով: Ընդ որում` առեւտրային նստաշրջանի փակման պահին դոլարն առաջարկվել է ավելի ցածր` 1դոլար/407.60 դրամ փոխարժեքով;

Ընդհանուր առմամբ` բորսայում վաճառվել է 5.65 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում փոխանակման կետերը դոլար առաջարկում են նույնիսկ 409 դրամով, այնինչ 2 օր առաջ այդ գնով ընդունում էին; Դոլարի առքի փոխարժեքը ներկայում իջել է մինչեւ 405-406 դրամ:

Forex միջազգային շուկայում եվրոն փոքր ինչ շտկվել է` հնգօրյա ակումից հետո: 1 եվրոյի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 1.215 դոլար: Ռուբլին, ընդհակառակը, շարունակում է թուլանալ եւ եվրոյի, եւ դոլարի նկատմամբ` 1 դոլարն այսօր արժե 32.9657 ռուբլի: