«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հուլիսի 30-ին արտարժույթի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Դոլարն առաջարկվել է 408 դրամով, սակայն պահանջարկը 407 դրամից ավել չի եղել:

Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր պասիվ էր, նույնիսկ վարկային ռեսուրսների հարթակում գործարք չի կայացել: Բորսայական ողջ օրվա ընթացքում միայն մեկ գործարք է տեղի ունեցել «Շեն կոնցեռնի» պարտատոմսերով:

Forex միջազգային շուկայում եվրոն առավել հակված է թուլանալ դոլարի նկատմամբ` եվրոյի գոտում գործազրկության վերաբերյալ վիճակագրական հրապարակումներից առաջ: Կեսօրից հետո 1 եվրոն գտնվում էր 1.225 դոլարի սահմաններում:

Ռուսաստանի միջբանկային շուկայում ռուսական ռուբլին ամրապնդվել է դոլարի նկատմամբ: 1 դոլարի միջբանկային փոխարժեքը կազմել է 32.1881 ռուբլի: