ՀՀ Ազգային Ժողովն այսօր՝ հոկտեմբերի 24-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Կրթության մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքները:  Կողմ քվեարկեցին 90 պատգամավորներ, դեմ չկար, 8-ը ձեռնպահ էին:

Նշենք, որ այս փոփոխությունների հիմնական նպատակը ներառական կրթության ներդրումն  է, ինչը նշանակում է հավասար կրթական հնարավորությունների ստեղծում սոցիալական բոլոր խմբերի համար: