News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում նոյեմբերի 1-8-ը Հայաստանում անցկացվելու է հերթական «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտաքին գործերի նախարարությունից: Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում տեղի կունենա ուսանողների հետ հանդիպում, որի ժամանակ դասախոսություններով հանդես կգան ՀՀ ԱԳ նախարարության, Հայաստանում ԱՄՆ եւ ՄԹ դեսպանությունների, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները: Նոյեմբերի 5-6-ը, որպես ՆԱՏՕ-ի շաբաթվա հիմնական միջոցառում, «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա ՆԱՏՕ-ի Գործընկերության նոր քաղաքականությանը նվիրված՝ «Համագործակցային անվտանգության ամրապնդումը. ՆԱՏՕ-ի Նոր գործընկերային քաղաքականության հավելյալ ներդրումը» սեմինարը, որին մասնակցելու են ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաններ, ՀՀ ԱԳ եւ ՊՆ նախարարությունների ներկայացուցիչներ, քաղաքագետներ, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման մասնակիցները կայցելեն ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ, իսկ ՀՀ ԱԳՆ շենքում հեռուստակամուրջներ կանցկացվեն Կոսովոյում ու Աֆղանստանում ծառայող հայ խաղաղապահների եւ նրանց ընտանիքների համար: Նախատեսվում է նաեւ այցելություն ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն:

ՆԱՏՕ-ի` որպես քաղաքական-ռազմական դաշինք, զարգացման եւ վերափոխման խնդիրների քննարկմանը նվիրված հեռուստատեսային կլոր սեղանի անցկացմամբ կեզրափակվի նախատեսված միջոցառումների ցանկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ