News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

NASA-ի գիտնականները պնդում են, որ դեկտեմբերին աշխարհի վերջ չի լինի, Երկիր մոլորակի վիճակը միանգամայն կայուն է:

Մասնագետները հավաստիացնում են, որ 2012թ. դեկտեմբերի 21-ը մայաների օրացույցի փուլերից մեկի վերջն է խորհրդանշում, սակայն դրան հաջորդում է նոր փուլը: «Ժամանակը ձեր խոհանոցում կախած օրացույցի դեկտեմբերի 31-ով չի վերջանում»,- նշել են նրանք: Նույնը նաեւ մայաների օրացույցի դեպքում է:

Միաժամանակ, «Գոլոս Ռոսիի»-ն նշում է, որ չնայած գիտնականների հերքումներին, Երկրի ամեն տասներորդ բնակիչը հավատում է մայաների մարգարեությանը, որ աշխարհի վերջը տեղի կունենա 2012թ. դեկտեմբերի 21-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ