News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Ֆիլիպիններում նոր՝ «Պաբլո» թայֆունն է մոլեգնում. քամու արագությունը 210 կմ/ժ է։ Տարերքը կղզիախմբի մեծությամբ երկրորդ՝ Մինդանաո կղզի է հասել դեկտեմբերի 4-ի վաղ առավոտյան։

Իշխանությունների գնահատմամբ՝ թայֆունը Ֆիլիպիններում ընթացիկ տարում վրա հասած տարերքներից ուժեղագույնը կդառնա, հայտնում է Agence France-Presse-ը։

«Պաբլոն» արդեն, անվտանգության նկատառումներով, զանգվածային հոսանքազրկումների է հանգեցրել, նաեւ հետաձգվել է օդային ու ծովային չվերթների մի մասը։ Այս պահին զոհերի մասին տեղեկատվություն չկա։

Բնակիչների զանգվածային տարհանման ընթացքում ավելի քան 40 հազար մարդ տեղափոխվել է ժամանակավոր կացարաններ, գրում է lenta.ru-ն։
 


!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ