Հայաստանում կան 140 տարբեր կարգի հյուրանոցներ եւ կացարաններ` 9.600 մահճակալներով: Այդ մասին ասվում է «Ամերիա» ՓԲԸ-ի իրականացրած ՀՀ զբոսաշրջության եւ հյուրանոցային գործունեության ոլորտի հետազոտության մեջ:
Ըստ այդ հետազոտության, Հայաստանում կան 140 տարբեր կարգի հյուրանոցներ եւ կացարաններ` 9.600 մահճակալներով: Ընդհանուր հյուրանոցների քանակի 77 տոկոսը էկոնոմ կարգի հյուրանոցներ են, որոնք կազմում են ընդհանուր հյուրանոցային սենյակների 39 տոկոսը: Հյուրանոցային սենյակների 27 տոկոսը բաժին է ընկնում բարձրակարգ հյուրանոցային համարներին: Երեւանում տեղակայված է 46 տարբեր կարգի հյուրանոց` 3.200 մահճակալով: Երեւանում կա նաեւ մոտ 30 տարբեր կարգի կացարան` շուրջ 700 մահճակալով: Ընդհանուր առմամբ, Երեւանում ժամանակավոր բնակվելու վայրերում կա գրեթե 3.900 մահճակալ:



























