News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն Ամանորը, սովորականի պես, կդիմավորի տանը՝ ընտանիքի եւ մտերիմների շրջապատում: Այս մասին հայտարարել է անձամբ երկրի նախագահը, պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե ինչպես է անցկացնելու Ամանորի տոները՝ հաշվի առնելով եկող տարվա սկզբին կայանալիք նախագահական ընտրությունները:

«Նորմալ, սովորականի պես, ընտանիքի անդամներով շրջապատված»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Հայաստանի նախագահը հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ ավանդական տարեմուտի ընդունելության ժամանակ:

Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2013-ի փետրվարի 18-ին: Սերժ Սարգսյանն նախագահի ընտրություններում առաջադրվում է երկրորդ անգամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ