News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը գոհ է ճանապարհներին տեսախցիկների եւ արագաչափերի ներդրումից: Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, մամուլի ասուլիսում Ճանապարհային ոստիկանության ճանապարհա-պարեկային ծառայության բաժնի պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ հենց նոր տեխնիկական միջոցների ներդրմամբ է պայմանավորված Երեւանում վթարներից զոհերի եւ վիրավորների թվի կրճատումը:

Ներկայումս տեսախցիկներ են տեղադրված 35 խաչմերուկներում: Բացի այդ, տեղադրված են նաեւ 43 արագաչափեր: 2013 թվականին դրանցի թիվը կավելանա, սակայն Նորիկ Սարգսյանը չհայտնեց, թե քանիսով:

Ինչ վերաբերում է արագաչափերի առկայության մասին զգուշացնող նշաններին, ապա դրանք կմնան իրենց տեղերում: Հիշեցնենք, որ ավելի վաղ քննարկվում էր նման նշանների առկայության նպատակահարմարության հարցը:

Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը հատուկ գովեց կին վարորդներին՝ նշելով. «Կանանց նկատմամբ կամված արձանագրությունները եզակի են: Նույնը կարելի է ասել նաեւ ավտովթարների մեջ հայտնվող կին վարորդների մասին: Որպես կանոն, նրանք ավելի պատրաստված են եւ կարգուկանոնով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ