News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Մայրաքաղաքում շարունակվում են Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնած ամանորյա տոնական միջոցառումները: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ 2013 թվականի հունվարի 3-ից, Ազատության հրապարակում ընթանում են նաեւ մանուկների համար կազմակերպված ուրախ համերգային ծրագրեր, որոնց մասնակցում են Մանկական Եվրատեսիլ մրցույթի հայ մասնակիցները, երգի ու պարի մանկապատանեկան համույթներ, թատրոն-ստուդիաներ, ճանաչված խմբեր, ինչպես նաեւ մուլտֆիլմերի ու հեքիաթների հայտնի հերոսներ:

Այս օրերին նախատեսված են նաեւ մանկական ներկայացումներ ու զվարճալի շոու ծրագրեր, իսկ Կարապի լճի բացօթյա սահադաշտում նաեւ ցուցադրական ելույթներ`պատանի գեղասահորդների մասնակցությամբ:Ի դեպ, հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ, ժամը 20:00-ից մինչեւ 22:00 Ազատության հրապարակում տեղի կունենա տոնական համերգ՝ ազգագրական երգի եւ պարի համույթների մասնակցությամբ:Ամանորյա տոնական միջոցառումների շարքը կեզրափակվի հունվարի 13-ին, Ազատության հրապարակում կազմակերպված համերգային ծրագրով: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ