News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունվարի 7-ին, ժամը 09.30-ի դրությամբ, Հայաստանի բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Սելիմի լեռնանցքը փակ է:

Հայաստանի ԱԻ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձնաբքի եւ վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Սառնաղբյուր-Լանջիկ, Մարալիկ-Գյումրի, Աշոցք-Ամասիա, Աշտարակ-Ապարան ճանապարհահատվածները:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչեւ 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների առկայությամբ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ