News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

2013թ հունվարի 1-7 Երեւանի ծննդատներում ծնվել է 368 երեխա: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:

Նրանցից  272-ը հենց երեւանաբնակների երեխաներն են: Դրանից բացի` Երեւանի տարածքում գտնվող մի շարք ծննդատներում ծննդաբերել են այլ մարզերից եկած կանայք: Օրինակ, այս առումով ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել է Արմավիրի դեպքում, այս մարզի ծնունդներից 24-ը գրանցվել է Երեւանում: Արարատի դեպքում այդ ցուցանիշը 18 էր, Կոտայքում` 17:  Հունվարի 1-7 մարզերից Երեւան գալու եւ ծննդաբերելու առումով ամենափոքր ցուցանիշները արձանագրվել են Շիրակի եւ Վայոց ձորի մարզերի դեպքում` 3-ական ծնունդ, 5-ական` Սյունիք եւ Տավուշ, իսկ 4 նորածին` Լոռիից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ