News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը կատարել է   ձյան պատճառով քննություններին չմասնակցող մարզաբնակ ուսանողներին ընդառաջելու խոստումը եւ բուհերի ռեկտորներին գրություն է ուղարկել: Այս մասին տեղեկանում ենք ԿԳ նախարարի «Ֆեյսբուքի» էջից: Նախարարը զգուշացրել է, որ այս միջնորդությունը վերաբերում է բացառապես մարզաբնակ, քննություններից ամսի 8-11 բացակայած ուսանողներին: Խոստացած գրությունը նախարարը զետեղել է իր էջում:

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն

ուսումնական հաստատությունների ռեկտորներին

Հարգելի ռեկտոր

Հաշվի առնելով ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն հղված բազմաթիվ դիմումները, հեռախոսազանգերը եւ ուսանողների անհանգստությունը, պայմանավորված վերջին օրերին տեղացած առատ ձյան հանգամանքով, ինչի պատճառով անանցանելի են դարձել հանրապետության բազմաթիվ ճանապարհներ եւ շատ ուսանողներ չեն կարողացել մասնակցել սահմանված օրը նշանակված քննություններին, թույլատրել բուհերի մարզաբնակ ուսանողներին ս/թ հունվարի 8-11-ը չհանձնած քննությունները հանձնել մինչեւ քննաշրջանի ավարտը (մինչեւ պարտքերի մարման առաջին փուլը):

Հարգանքով՝

Արմեն Աշոտյան»:

Ավելի վաղ Հայաստանի Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ տեղացող առատ ձյունը պատճառ է դառնում մարզաբնակ ուսանողների անհանգստության` մայրաքաղաքի բուհերում քննություններին մասնակցելու համար խոչընդոտներ ստեղծելով:  «Այն մարզաբնակ ուսանողները, որոնք չեն կարողացել մասնակցել քննություններին առատ ձյան պատճառով, թող չանհանգստանան: Հարկ եղած դեպքում ՀՀ ԿԳՆ-ն կմիջնորդի բուհերում ծագած խնդիրները լուծելու համար»,- նշել էր նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ