News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հունվարի 10-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մերձակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) եւ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա):      

ԼՂՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են  ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Ուիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա) եւ Եվգենի Շարովը (Ուկրաինա):

Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, սակայն ադրբեջանական կողմը հերթական անգամ ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր` նախօրոք համաձայնեցված կետ, որի հետեւանքով ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկում իրականացնել ավելի հեռու տարածությունից:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ