News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահի ընտրություններին կմասնակցի ութ թեկնածու: Այսօր ավարտվել է 48-ժամյա ժամկետը, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվել էր 8 մլն դրամ ընտրագրավը չվճարած ութ թեկնածուներին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը,  նրանցից գրավը մուծել է միայն Ազգային Համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Մհեր Հայրապետյանը, Ռոբերտ Սիմոնյանը, Պավլիկ Սարգսյանը, Նարինե Մկրտչյանը, Ռուբեն Այվազյանը, Ռոբերտ Ահարոնյանն ու Տարոն Աբրահամյանը դուրս մնացին պայքարից:

Անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել են 8 թեկնածու` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հայ ազգային կոնգրեսից առանձնացած «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը, «Ազգային ինքնորոշում» միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը,   Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, «Ռադիո հայ» ՍՊԸ-ի տնօրեն Անդրեաս Ղուկասյանը, էպոսագետ, անկուսակցական Վարդան Սեդրակյանը եւ Արամ Հարությունյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ