News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հանրակրթական ուսումնական հաստատություններում վերսկսվել է դասապրոցեսը: Այդ կապակցությամբ Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել է. «Հիշեցնում եմ, որ դպրոցներում խստիվ արգելված է աշխատանքային տետրերի, քարտեզների, ատլասների եւ այլ ուսումնաօժանդակ նյութերի վաճառքը:

Գումար կարող է գանձվել միայն իմ հրամանով հաստատված դասագրքերի համար` ըստ գործող կարգի:

Գումարի չափը եւ գրքերի անվանացանկը պետք է փակցված լինեն դպրոցում:

Այն ծնողները, որոնք իրականում ցանկություն ունեն իրենց երեխաների համար ձեռքբերել լրացուցիչ ուսումնական նյութեր, պետք է օգտվեն համապատասխան գրախանութներից:

ՀՀ ԿԳՆ «Թեժ գիծը» շարունակում է ընդունել զանգեր դպրոցներում ապօրինի դրամահավաքի հետ կապված»:

Տպել
Ամենաշատ