News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Սերբական առաջատար «Պոլիտիկա» օրաթերթում հրապարկվել է լրագրող Դրագան Վուկոտիչի հոդվածը՝ նրա Լեռնային Ղարաբաղի հանրապետություն կատարած այցի արդյունքում ստացած տպավորությունների մասին։ Լրագրողն իր ընթերցողին համառոտ ներկայացնում է Ղարաբաղյան հիմնախնդրի պատմությունն եւ հատվածներ՝ առաջին գծում զինվորների հետ ունեցած զրույցներից:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ակունքներին՝ լրագրողը գրում է, որ չնայած այստեղի բնակչության մեծամասնությունը կազմող հայերը ցանկանում էին միավորվել Հայաստանի հետ, կոմունիստական Կովկասյան բյուրոն 1921թ.-ին որոշում ընդունեց ի օգուտ Ադրբեջանի, ինչի մասին հայերը դեռ դառնությամբ են հիշում։

«Ստալինը նվիրեց Արցախը Ադրբեջանին, քանի որ այն ժամանակ Հայաստանը շատ թույլ էր»,- մեջբերում է լրագրողն իր թարգմանչի խոսքերը։ Հեղինակը հավելում է նաեւ, որ Հայաստանի համար նման անբարենպաստ որոշման վրա մեծ ազդեցություն է ունեցել նաեւ Աթաթուրքի Թուրքիան, որ աջակցում էր Բաքվին։

Ինքնավար Լեռնային Ղարաբաղը ստեղծվել էր որպես «կղզյակ» Ադրբեջանի սահմաններում՝ ուղղակի ցամաքային կապ չունենալով Հայաստանի հետ։ Խորհրդային տարիներին հաստատված ռեժիմի պայմաններում հնարավոր չէր լինում վերանայել հարցը, սակայն ԽՍՀՄ անկումը եւ 1988թ.-ին հայկական բնակչության դեմ սկսած ջարդերը շրջադարձային պահ դարձան։

«Երեւանի կենտրոնական հրապարկներից մեկում միտինգը պատմական անարդարության շտկման համար պայքարի սկիզբը դարձավ»-նշում է հեղինակը։ Հայաստանը եւ Ադրբեջանը հայտարարում են ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին սեպտեմբերին, իսկ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմից՝ 1991թ-ի դեկտեմբերին։ Հետագա ռազմական գործողություններում, որոնք ավարտվեցին 1994թ-ին, մոտավորապես 17000 մարդ զոհվեց, բայց իրական խաղաղությունը տարածաշրջանի համար դեռ չի սկսվել եւ մեծ է պատերազմի վերսկսման վտանգը։

Սերբ լրագրողը զարմանում է հայ զինվորների տոկունության, քաջության եւ աչալրջության վրա եւ նրանց կատակով «գիժ հայեր» անվանում։ «Հենց դրա համար էլ ադրբեջանցիները չեն համարձակվում հարձակվել, չնայած նրանք ավելի շատ են: Նրանք գիտեն, որ մենք մինչեւ վերջ կկռվենք»-նշում է Դրագան Վուկոտիչի հետ զրույցի բռնված զինվորներից մեկը։

Լրագրողը նշում է նաեւ, որ չնայած Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն չի ճանաչված, սակայն դե-ֆակտո լիիրավ պետություն է հանդիսանում, ունի սեփական կառավարությունը, խորհրդարանը, ոստիկանությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ