News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է  թուրքական  «Today’s Zaman» -ի մեկնաբան Օրհան Քեմալ Ջենգեզի հոդվածը:

Անցած տարվա դեկտեմբերի առաջին օրերին 87-ամյա հայուհին Ստամբուլի իր բնակարանում հարձակման էր ենթարկվել: Նրան թալանել էին, դաժան ծեծի ենթարկվել եւ արդյունքում  կորցրել է աչքը: Եւս մեկ հայուհի` 28-ամյա Մարիցա Քյուչուկը, ով նույնպես միայնակ է բնակվել,  դաժանորեն սպանվել էր` ստանալով դանակի յոթ հարված: Հունվարի 10 –ին էլ սպանվել էր Իլկեր Շահինը, որը թեեւ հայ չէր, բայց հայկական դպրոցի ուսուցիչ էր:

Երբ ես կարդացի Քյուչուկի սպանության մասին լուրը, իմ «Թվիթերում» գրեցի. «Եթե Թուրքիայիում հայ կինը սպանվել է դանակի յոթ հարվածով, ապա դա ատելության հողի վրա կատարված հանցագործություն է, եթե այլ բան ապացուցված չէ»:

Պատկերացրեք, որ հրաները հանկարծ Գերմանիայում դաժան հարձակումների զոհ դառնան: Ինչ կմտածեք: Առաջին ենթադրությունը կլինի հենց այն, որ նրանք ատելության զոհեր են:

Երբ ասում եմ, որ այս սպանություններում գոյություն ունի կանխավարկած` նկատի ունեմ մի քանի հանգամանք. առաջինը` անվտանգության ուժերը պետք է առաջին հերթին հետաքննեն այդ հանցագործությունները` նկատի ունենալով այդ կանխավարկածը:  Նրանք պետք է դիտարկեն բոլոր ապացույցերն այդ տեսակետից: Երկրորդը` ոստիկանությունը  եւ մյուս մարմինները պետք է սպառիչ պատասխան տան հանրությանը, եթե նրանք գան եզրահանգման, որ դրանք ատելության հողի վրա կատարված սպանություններ են:

Եթե հայ կանայք եւ հայկական դպրցի ուսուցիչը մեկը մյուսի ետեւից  սպանվել են, շատ լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ դրանք կատարվել են հենց ատելության հողի վրա: Հուսով եմ, որ յուրաքանչյուր ոք լրջորեն է վերաբերվում այդ հանցագործություններին, եւ կանցկացվի մանրակրկիտ, արագ, թափանցիկ ու բավարար հետաքննություն: Մենք բոլորս պետք է հետեւենք այդ հետաքննություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ