News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

«Իմ եկամուտները վերջին տարիներին չեն ավելացել, ավելացել են այնքանով, որ դրանց վրա բանկային տոկոսներ են գումարվել»,- այդ մասին այսօր՝ մայիսի 23-ին ՀՀ Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանի ահռելի ունեցվածքի հետ կապված հարցին Տ. Սարգսյանը պատասխանեց, որ 500 բարձրաստիճան պաշտոնյաներին պարտավորեցրել են հրապարակել գույքի ու եկամուտների հայտարարագիր, ինչը թույլ է տալիս լրագրողներին գնահատականներ հնչեցնել: 

«Այստեղ տեղի է ունեցել հեղափոխական փոփոխություն, դուք հնարավորություն եք ստացել քննարկելու վարչապետի եկամուտներն ու ծախսերը, վերահսկել պաշտոնատար անձանց: Կամաց-կամաց այս մեխանիզմների ներդրման միջոցով կստանաք ձեզ հուզող հարցերի պատասխանները, միանգամից դա հնարավոր չէ…»,- ասաց Տ. Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ