News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանում, «Դալան» արվեստի սրահում, օրերս տեղի է ունեցել ժամանակակից գեղանկարիչ Արթուր Սարգսյանի ինքնատիպ գործերի նոր ալբոմի շնորհանդեսը եւ գեղանկարչի աշխատանքների ցուցահանդեսը՝ Կոնվերս Բանկի հովանավորությամբ. Ցուցահանդեսը կգործի մինչեւ օգոստոսի 12-ը: 

Շնորհանդեսին ներկա էին Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարեզ Ռիվերան, միջազգային գրոմայստեր Լեւոն Արոնյանը, հայ անվանի արվեստագետներ, օտարերկրյա հյուրեր:

Ծագումով գյումրեցի Արթուր Սարգսյանն ապրում եւ ստեղծագործում է Երեւանում: Արթուր Սարգսյանն այն գեղանկարիչներից է, ով գրեթե ամեն տարի ստանում է անհատական ցուցահանդեսների հրավերներ աշխարհի տարբեր երկրներից: Որպես ժամանակակից գեղանկարչի նրան ճանաչում են Գերմանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, Իսպանիայում, Ճապոնիայում, Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում:

«Հայ ավանդական մշակույթը մեզ այսօր հասանելի է` շնորհիվ այն մարդկանց ու կազմակերպությունների, ովքեր ջանք չենք խնայել այդ արժեքները պահպանելու համար: Ժամանակակից արվեստի գործերը, ցավոք սրտի, ցուցադրվում եւ իրացվում են հիմնականում արտերկրում եւ մեր հայ հասարակությունը ինչ-որ տեղ անմասն է մնում նորագույն արվեստից», - իր խոսքում ասել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

Պարոն Դավթյանը նաեւ նշել է, որ Կոնվերս Բանկն իր մշակութային երկխոսությունների միջոցով ձգտում է ստեղծել շփման եզրեր ինչպես ավանդական մշակույթի, այնպեսեւ ժամանակակից արվեստի հետ, որպեսզի վաղվա սերունդը ճանաչի այն հոգեւոր արժեքները, որոնք ստեղծվում են այսօր:

Ցուցահանդեսը կազմակերպվել էր Կոնվերս Բանկի 20-ամյա հոբելյանական տարվա ծրագրի շրջանակներում: Այս տարի Բանկն արդեն իսկ անց է կացրել մի շարք «երկխոսություններ», այդ թվում նաեւ մշակութային, որոնց նպատակն է՝ նպաստել հոգեւոր արժեքների պահպանմանն ու տարածմանը:

Տպել
Ամենաշատ