News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԼՂՀ բանակի զինծառայող 22-ամյա Հակոբ Ինջիգուլյանը, որը չկողմնորոշվելով տեղանքում գերի էր ընկել օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, տեղափոխվել է Բաքու: Այս մասին APA գործակալությանը հայտնել է Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի  քարտուղար Շահին Սայիլովը:

Նա նշել է, որ քննում են պատճառները, թե ինչու է հայ զինծառայողը հայտնվել է Ադրբեջանի Զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքում:

«Նրա մոտ ոչ մի փաստաթուղթ չի եղել: Նա իրեն անվանել է Գեւորգ Ինջիգուլյանը, սակայն որոշ կայքերում նրա անունն ու ազգանունը ճիշտ չի նշվում: Ներկայումս նա գտնվում է Բաքվում, ՊՆ-ում»,-ասել է Սայիլովը:

Նշենք, որ իրականում գերեվարված զինվորի անունը Հակոբ է, ոչ թե՝ Գեւորգ (նրա հայրանունն է Գեւորգ):

Շահին Սեյիլովը նշել է, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն մոտ օրերս հանդիպելու է հայ զինվորին: «Տոների հետ կապված ԿԽՄԿ-ն այս օրերին չի աշխատում, դրա համար էլ նրանց աշխատակիցները դեռ չեն հանդիպել այդ մարդու հետ: Ամենայն հավանականությամբ, Կարմիր Խաչի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ կքննարկվի նրա հայրենիք վերադարձման հարցը: Եթե ադրբեջանական գերության մեջ հայտնված հայ զինծառայողը Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնի, ապա նա կվերադարձվի: Ամեն ինչ կախված կլինի նրա ցանկությունից»,-ընդգծել է Սեյիլովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ