News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գլենդել քաղաքում կրեդիտ քարտերից անձնական տվյալներ գողանալու գործի հետաքննության շրջանակում մի քանի մարդ  է ձերբակալվել: Նրանց գործողություններից հազարավոր մարդիկ են տուժել, հաղորդում է «La Cañada Valley Sun»-ը:

Էդգար Ալավերդյանը, Կարեն Նազարյանը, Սերոբ Եղոյանը, Էդվարդ Մարտիրոսյանը, Լեւոն Մկրտչյանը եւ Էմիլ Մորկուսը քարտերի սքիմինգի համար սարք են  պատրաստել, որն օգտագործել են տուժածների  հաշիվներից  տեղեկատվություն գողանալու համար: Նրանք նաեւ կրեդիային քարտեր են պատրաստել, որոնք հետո վերկոդավորել են գողացված տեղեկությամբ: Այդ գումարներով նրանք բենզին են գնել եւ վերավաճառել են բեռնատարների վարորդներին:

Այդ սխեման, հնարավոր է, հանգեցրել է զոհերի հաշիվներից հարյուր հազարավոր դոլարների կորստի: Իրավապահները խուզարկություններ են անցկացրել ինը վայրերում` Գլենդելում, Սան Ֆրանցիսկոյում, Լոս Անջելեսում եւ այլ տեղերում, որտեղ հանցանշաններ են գտել:

Ոստիկանությունը դեռ որոնում է Հրաչ Կեյոյին, Վաչիկ Բաբայանին եւ Դավիթ Եզգատյանին: Վաչիկ Բաբայանի կնոջը` Կարինե Բաբայանին ձերբակալել են, երբ նրա պայուսակից վերակոդավորված կրեդիտ քարտ են գտել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ